Դռան փականների հնարավոր անսարքության պատճառով, որն ընթացքի ժամանակ դուռը բացվելու վտանգ կարող է առաջացնել, ամերիկյան Ford Motor ավտոկոնցեռնը շուրջ 390 հազար մեքենա է հետ կանչել: Այս մասին գրում է Ինտերֆաքսը:

Նշվում է, որ խոսքը 2012-2014 թվականների արտադրության Ford Fiesta, Ford Fusion եւ Lincoln MKZ մոդելների մասին է: Միաժամանակ, ընկերության ներկայացուցիչների խոսքով, առայժմ լուրջ միջադեպեր չեն արձանագրվել: Դիլերները փականներն անվճար են փոխելու:

Այս տարեսկզբին ավտոմեքենաների պահանջարկի նվազման ֆոնին Ford-ը կտրուկ անկում է արձանագրել. հունվար-մարտին՝ 3.5 անգամ, մինչեւ 9.700 ավտոմեքենա: