Հայ պետական եւ ռազմական գործիչ Գարեգին Նժդեհի արձանը սեպտեմբերի սկզբին պատրաստ կլինի: Այս մասին NEWS.am-ին ասաց Երեւանի գլխավոր ճարտարապետ Տիգրան Բարսեղյանը:
Նա հայտնեց, որ ժամանակ առ ժամանակ ինքն ու իր գործընկներն այցելում են արվեստանոց՝ ծանոթանալու արձանի պատրաստման եւ հղկման աշխատանքներին:
«Արձանը գիպսե տարբերակով արդեն պատրաստ է: Կարծում եմ, որ աշնան սկզբին այն արդեն ամբողջությամբ պատրաստ կլինի, սակայն տեղադրման օրը դեռ հայտնի չէ: Այն կախված է կազմակերպչական մի շարք հարցերից»,- ասաց մայրաքաղաքի գլխավոր ճարտարապետը:
Նշենք, որ արձանը տեղադրվելու է կառավարության 3-րդ շենքի դիմաց:





























