Նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Նուրսուլթան Նազարբաևին՝ Ղազախստանի Հանրապետության նախագահի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ։
Սարգսյանը մաղթել է քաջառողջություն, հաջողություններ բոլոր նախաձեռնություններում, իսկ Ղազախստանի ժողովրդին՝ խաղաղություն և բարգավաճում:





























