Անկարայի սկանդալային քաղաքապետ Մելիհ Գյոքչեքը շարունակում է քաղաքացիներին շոկի մեջ պահել։
Անկարայի հրապարակներից մեկում, որտեղ տեղադրված ռոբոտի արձանը բազմաթիվ քննադատություններից հետո հանվեց, հիմա նույն վայրում տեղադրվել է դինոզավրի արձան։
Թուրքական մամուլում խիստ քննադատության է ենթարկվել նաեւ դինոզավրի արձանի տեղադրումը։ Իսկ լրատվամիջոցներից մեկը նշել է, թե Անկարան դարձել է Jurassic Park:






























