Ford կոնցեռնը 4 առանձին ընկերություններում հետ է կանչում 591 177 մեքենան ԱՄՆ-ում, Կանադայում եւ Մեքսիկայում: Պատճառը տարբեր անսարքություններ են, հաղորդում է Autoblog-ը:
Ընկերությունը հետ է կանչում 2013-2015 թվականների արտադրության մոտ 518,3 հազար հատ Ford Fusion եւ Lincoln MKZ սեդան, ինչպես նաեւ Ford Edge 2015 քրոսովեր:
Ամենից շատ մեքենաներ հետ կկանչվել ԱՄՆ-ից (487,3 հազար), ապա Կանադայից:
Հետ կկանչվեն նաեւ 2014 թվականի արտադրության մոտ 50,2 հազար Ford Focus, Edge Escape եւ Transit Connect մակնիշի մեքենաներ:





























