ՄԱԿ-ի սովորական սպառազինությունների Ռեգիստրում տեղեկություն է հայտնվել այն մասին, որ նախորդ տարի Բելառուսը զենք է վաճառել Ադրբեջանին:
Ադրբեջանին է տրամադրվել հինգ Սու-25 գրոհային ինքնաթիռ եւ 9 հատ 203 մմ-անոց «Պիոն» 2C27 ինքնագնաց հաուբից: Պայմանագրի արժեքը չի հաղորդվում:
2008 թվականին Ադրբեջանը Բելառուսից ստացել է 3 ինքնագնաց «Պիոն» հաուբից, 2006-ին` Տ-72 տեսակի 41 տանկ, իսկ 2005-ին` Տ-7 տեսակի 19 տանկ:




























