Հարավային Ինդիանայի 34-ամյա բնակիչ Ջոզեֆ Օբերհանսլիին մեղադրում են իր նախկին ընկերուհուն սպանելու եւ նրա որոշ ներքին օրգաններ ուտելու մեջ: Այս մասին գրում է Associated Press-ը:

Երիտասարդին նաեւ բռնաբարության մեղադրանք է առաջադրվել:

Դատական փաստաթղթերի համաձայն, տղամարդը ներխուժել է նախկին ընկերուհու տուն, սպանել է նրան, այնուհետեւ կերել աղջկա սիրտը, ուղեղի մի մասն ու թոքերը:

Գործի հետաքննությունը շարունակվում է: