Չեխիայում համազգային հակաահաբեկչական ակցիայի շրջանակում ձերբակալված երեք տղամարդկանց ուղեւորատար գնացք պայթեցնելու մտադրության մեղադրանք է առաջադրվել: Ոստիկանությունը նրանց մոտ պայթուցիկ սարքեր է հայտնաբարել: Այս մասին չորեքշաբթի հայտարարել է Պրահայի քաղաքային դատախազության ներկայացուցիչ Շտեպանկա Զենկլովան:

«Համահանրապետական ակցիայի ընթացքում երեք տղամարդ է ձերբակալվել, որոնք մոտ խուզարկության ժամանակ պայթուցիկ սարքեր են հայտնաբերել: Ոստիկանության եւ դատախազության ներկայացուցիչները պարզել են, որ այդ մարդիկ մտադիր էին ուղեւորատար գնացք պայթեցնել»,- ասել է Զենկլովան:

Նրա խոսքով, եթե ձերբակալվածների մեղքն ապացուցվի, բոլոր երեքին ցմահ ազատազրկման կդատապարտեն:

ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ, Զենկլովան հրաժարվել է հաղորդել, թե որ երկրի քաղաքացիներ են ձերբակալվածները եւ որ գնացքում էին պատրաստվում ահաբեկչություն իրականացնել: