Սանկտ Պետերբուրգում ձերբակալել են 2 երիտասարդի, որոնց կասկածում են մեքենա գողանալու նպատակով կնոջ վրա հարձակում կազմակերպելու մեջ։
19-ամյա տղաները դանակի սպառնալիքով 33-ամյա կնոջը նստեցրել են սեփական մեքենան եւ հեռանալով դեպք վայրից՝ կնոջը ստիպել են իջնել մեքենայից, որից հետո փախել են անհայտ ուղղությամբ։
Ինչպես գրում է «Ինտերֆաքս»-ը, նախքան կնոջը մեքենայից իջեցնելը, չարագործները նրա համար տաքսի են կանչել, որպեսզի նա կարողանա տուն հասնել։





























