Մարսել քաղաքի համայնքային խորհուրդը հարգանքի տուրք կմատուցի 2014.թ մահացած, Ցեղասպանություն վերապրած Օվսաննա Գալստյանին՝ նրա պատվին ծառուղի անվանակոչելով։ Այս մասին գրում է Nouvelles d'Arménie-ն՝ վկայակոչելով La Provence թերթը։

Նշենք, որ Հայոց ցեղասպանություն վերապրած Օվսաննա Գալստյանը մահացել էր Ֆրանսիայում 2014թ. սեպտեմբերին 106 տարեկան հասակում։