Մոլդովայի իշխանությունները Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սահակաշվիլիին հրավիրել է Քիշնեւ, որպեսզի քաղաքական գործիչը նրանց օգնի կոռուպցիայի դեմ պայքարում:

ՌԻԱ Նովոստի գործակալության փոխանցմամբ, Մոլդովայի վարչապետ Կիրիլ Գաբուրիչի խոսքով՝ երկրում ծրագրում են հակակոռուպցիոն խորհուրդ ստեղծել, իսկ կոռուպցիայի դեմ պայքարում ներգրավելու են իսկական պրոֆեսիոնալների:

«Սահակաշվիլին եւ նրա թիմը բարեփոխումների ներդրման եւ կոռուպցիայի դեմ պայքարի ոլորտում հսկայական փորձ ունեն, նրանք վերլուծություններ կկատարեն, եւ մենք հստակ միջոցներ կձեռնարկենք՝ երկրում կոռուպցիան արմատախիլ անելու համար»,- նշել է վարչապետը: