Պենտագոնի աշխատակիցները կառավարական բանկային քարտերն օգտագործել են իրենց անձնական ծախսերը հոգալու, այդ թվում՝ խաղասրահների եւ մեծահասակների հաստատությունների մատուցած ծառայությունների համար: Այս մասին հաղորդել է CNN-ը՝ վկայակոչելով պաշտպանական գերատեսչության մի պաշտոնյայի:
Նշվում է, որ նախարարության աշխատակիցները շուրջ 1 մլն դոլար են ծախսել խաղասրահներում, 96 հազար դոլար էլ՝ «մեծահասակների համար ժամանցի հաստատություններում»:
Ըստ Gazeta-ի, աղբյուրը նաեւ հավելել է, որ իրավախախտների մեծ մասի նկատմամբ արդեն կարգապահական տույժեր են կիրառվել:





























