Մեծ Բրիտանիայի վարչապետ Դեւիդ Քեմերոնը պահպանել է իր տեղը երկրի խորհրդարանում՝ ընտրվելով Օքսֆորդշիր կոմսության Ուիթնի քաղաքի ընտրատարածքներից մեկից:

Պահպանողականների առաջնորդն այսօր կրկնակի հաղթանակ է նշում: Exit poll-ի տվյալներով, Պահպանողական կուսակցությունը մեծագույնը կլինի խորհրդարանում եւ նրան միայն 10 մանդատ անհրաժեշտ կլինի «աշխատանքային մեծամասնություն» ունենալու համար, որը թույլ է տալիս առանցքային որոշումներ կայացնել, հաղորդում է «ՌԻԱ նովոստին»:

Քեմերոնը ընտրատեղամաս է այցելել մի քանի ժամ առաջ, որպեսզի ներկա լինի քվեների հաշվման գործընթացին: