Փոստային բաժանմունքի վարիչը, ցուցակում քաղաքացու փոխարեն ստորագրելով, յուրացրել էր նրա երկու ամսվա թոշակը: Մեր տեղեկություններով՝ հունվարի 14-ին հաղորդում էր ստացվել փոստային բաժանմունքի նախկին վարիչ, 46-ամյա Ա. Սարգսյանի կողմից յուրացում կատարելու մասին: Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ, մայիսի 7-ին ժ. 12.00-ին բաժին է հրավիրվել Վանաձորի բնակիչ, 77-ամյա Բավական Մելքոնյանը: Նա հաղորդում է տվել, որ մայիսի 7-ին ժ.11.00-ին Երևան քաղաքից վերադարձել և պարզել է, որ նշված փոստային բաժանմունքի նախկին վարիչ Ա.Սարգսյանը համապատասխան ցուցակում իր փոխարեն ստորագրելով` յուրացրել է իրեն հասանելիք 2014թ. նոյեմբեր և դեկտեմբեր ամիսների կենսաթոշակը` որը կազմում է ընդհանուր 70.000 դրամ: Քննությունը շարունակվում է:

Հասանելի է
русский



























