Նոր Սահմանադրության նախագիծը ամենայն հավանականությամբ պատրաստ կլինի մայիսին։ Այս մասին մայիսի 8-ին խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ հայտարարեց ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը։ Լինելու է արդյոք այդ նախագծում ՀՅԴ առաջարկը, դեռեւս հայտնի չէ, սակայն ամենայն հավանականությամբ երկրի ղեկավարությունը հակված չէ կիսանախագահական կամ առավել եւս նախագահական համակարգի պահպանմանը, հավելեց նա։

«1995թ. ընդունված Սահմանադրությունը, ըստ էության, սահմանադրական միապետություն է սահմանում։ Այդ կառուցվածքի վերապրուկները պահպանվել են այսօրվա պետական կառավարման մեջ։ Ժողովրդավարության փոխարեն մենք պլուտոկրատիա ենք հաստատել, որը սահմանվում է «փող-իշխանություն-ավելի շատ փող»։ Խորհրդարանական համակարգը՝ իշխանությունը ոչ թե մեկ այլ մի քանի մարդու տալը, կքանդի այդ արատավոր շրջանը»,- ասաց Ռուստամյանը։