Մինչ օրս Հայաստանում կար միայն բիզնեսի մենաշնորհ, իսկ հիմա ցանկանում են նաեւ մենաշնորհ հաստատել աշխատուժի վրա։ Այս մասին մայիսի 8-ին կայացած խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ հայտարարեց ԱԺ «Օրինաց երկիր» խմբակցության անդամ Հովհաննես Մարգարյանը՝ մեկնաբանելով «Եկամտահարկի մասին» օրենքում փոփոխությունների նախագիծը։
«Դա նշանակում է, որ մարդիկ, որոնք մի կտոր հացի համար մեկնում են արտասահման փող աշխատելու, հիմա իրենց գլխի տերը չեն։ Պետությունը ցանկանում է հսկողություն հաստատել աշխատանքային միգրացիայի եւ նոր հարկահանության վրա։ Մենք դեմ ենք»,- հայտարարեց Մարգարյանը։
Հիշեցնենք, որ մայիսի 6-ին Հայաստանի Ազգային Ժողովն առաջին ընթերցմամբ ընդունել է արտերկրում աշխատողների նոր հակով հարկելու մասին օրինագիծը Օրինագիծն առաջարկում էր 13 տոկոս հարկ սահմանել արտերկրում աշխատող քաղաքացիների համար, բայց միայն պայմանագրով աշխատողների։ Խոսքը այն ընկերությունների մասին է, որ աս կամ այն աշխատանքն են անելու օտարերկրյա տենդերներով։
Օրինագիծն անդրադառնալու է այն անձանց վրա, որոնք Հայաստանի տարածքից դուրս առնվազն 183 օր աշխատում են։





























