ԵՏՄ-ին Ղրղզստանի ինտեգրման բանակցությունները գտնվում են ավարտական փուլում: Այս մասին լրագրողներին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
«Ավելի ուշ (ուրբաթ) տեղի կունենա ԱՊՀ ղեկավարների ոչ պաշտոնական հանդիպումը, որից հետո Ղրղզստանի նախագահ Ալմազբեկ Աթամբաեւի մասնակցությամբ Գերագույն խորհուրդ կգումարվի։ Աթամբաեւի մասնակցությամբ Գերագույն խորհուրդը հատկանշական է նրանով, որ Ղրղզստանի եւ ԵՏՄ ինտեգրման մասին բանակցությունները գտնվում են եզրափակիչ փուլում։ Բնականաբար դա հեշտ գործընթաց չէ, ուստի բանակցությունները իրոք կլինեն գործնական բնույթի»,- մեջբերում է Պեսկովի խոսքը «ՌԻԱ Նովոստի»-ն։





























