Եթե ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման օգտագործեր ցեղասպանություն բառը, դա օգտակար կլիներ: Այս մասին Վաշինգթոն կատարած իր աշխատանքային այցի ժամանակ «The Washington Post»-ի լրագրողի հետ զրույցում հայտարարել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:
Ֆրեդ Հայաթի խոսքով, Հայաստանի նախագահը նշել է, որ չի հանդիպելու Օբամային իր այցի ընթացքում եւ փորձել է դիվանագիտական բառապաշար օգտագործել ԱՄՆ նախագահի կողմից «ցեղասպանություն» բառն օգտագործելուց հրաժարվելու մասին խոսելիս:
«Կարծում եմ, եթե նա ասեր դա, օգտակար կլիներ: ԱՄՆ-ը պետք է արժեքները վեր դասի շահերից»,-հայտարարել է Սարգսյանը:





























