Թուրքական մամուլում մեծ արձագանք է գտել թուրք գիտնականների հետ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հայտարարությունը կապված Աբդուլլահ Գյուլի երեւանյան այցի հետ։
Գրեթե բոլոր թուրքական լրատվամիջոցներն անդրադարձել են Էրդողանի հայտարարությանը՝ շեշտելով, որ Էրդողանը պնդել է, թե սխալ էր Աբդուլլահ Գյուլի այցը Հայաստան, քանի որ դրանով հայերին հաղթաթուղթ է հանձնվել։
Նշենք, որ Հայոց ցեղասպանության ժխտման նոր քաղաքականություն որդեգրելու համար Թուրքիայի նախագահը հանդիպել է գիտնականների հետ, որի ժամանակ էլ քննադատել է Աբդուլլահ Գյուլին՝ նախագահ եղած ժամանակ Հայաստան այցի համար։





























