Երեւանի Հաղթանակի զբոսայգում սկսվել է Երկրորդ համաշխարհային պատերազմում Հաղթանակի 70-ամյակին նվիրված հանդիսավոր միջոցառումները:

Անհայտ զինվորի շիրմին ծաղիկներ խոնարհելու են եկել Ազգային ժողովի, կառավարության, Հայաստանում հավատարմագրված օտարերկրյա դիվանագիտական կառույցների ներկայացուցիչներ:

Ավանդույթի համաձայն, սնախանշված է շքերթ: Մայր Հայաստանի թանգարանն օրվա առիթով նոր ցուցադրություն է նախապատրաստել:

Հանդիսավոր արարողություններ են նախանշված Հայաստանի բոլոր մարզերում: Տոնակատարություններն ավարտվելու են հրավառությամբ: