Կոլումբիայի ոստիկանությունը հայտնում է, որ իրենց հաջողվել է գտնել Գաբրիել Գարսիա Մարկեսի «100 տարվա մենություն» վեպի առաջին հրատարակությունը՝ Բոգոտայում այն գողանալուց մեկ շաբաթ հետո:
Գիրքը պատկանում էր կոլեկցիոներ Ալվարո Կաստիլյոյին, ով այն ձեռք էր բերել 1967 թվականին, ապա խնդրել Մարկեսին՝ ստորագրել այն, հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Ոստիկանության տեղեկատվությամբ, գիրքը հայտնաբերվել է Բոգոտայի գրքի շուկաներից մեկում: Ենթադրաբար, այն գողացել են հնագույն իրերի տեղացի առեւտրականները:





























