Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի առթիվ Արիզոնայի հայ համայնքը եւ Հայ եկեղեցու Արեւմտյան Ամերիկայի թեմը Սքոթսդեյլ քաղաքի հանրային քոլեջին Հայոց բոլոր ցեղասպանություններին նվիրված հուշարձան են նվիրել:
Տուֆից պատրաստված հուշարձանին հայկական եւ ամերիկյան հնդկացիների մշակույթներին նվիրված պատկերներ են: Հուշարձանի հայեցակարգն առաջարկել է հոգեւորական Սաքարիա Սարիբեկյանը, իսկ քանդակագործը Գասպար Ղարիբյանն է:
Նախքան Արիզոնա հասնելը հուշարձանը եղել է Քալիֆորնիայի սուրբ Լեոն տաճարում:
Նշենք, որ Սքոթսդեյլում քոլեջը տեղակայված է բնիկ ամերիկացիներին պատկանող հողում:





























