ԵՄ-ն նախատեսում է Ռիգայում մայիսի 21-22-ին «Արեւելյան գործընկերության» գագաթաժողովում ՈՒկրաինայի հետ փոխըմբռնման հուշագիր ստորագրել, որն անհրաժեշտ է Կիեւին 1,8 մլրդ եվրոյի մակրոֆինանսական օգնության փաթեթ տրամադրելու համար, հաղորդել է ԵՄ ներկայացուցիչը:

«Դա կարող է ստորագրվել Ռիգայում, այդպիսին են մեր սպասումները»,-ասել է ԵՄ ներկայացուցիչը, որը չի ցանկացել նշել իր անունը, հաղորդում է «ՌԻԱ նովոստին»:

Հուշագիրը, որտեղ ներկայացված են վարկի տրամադրման պայմանները, անհրաժեշտ է միջոցների հատկացման համար: Ավելի վաղ ԵՄ աղբյուրը հայտնել էր, որ 600 մլն եվրոյի առաջին տրանշը կփոխանցվի արդեն այս տարվա հունիսին, եթե հուշագիրը ստորագրվի մայիսի կեսերին: