Կուբայի նախագահ Ռաուլ Կաստրոյի դուստր Մարիելան մայիսի 9-ին 20 նույնասեռական զույգ է օրհնել: Կուբայի օրենսդրությունն արգելում է նույնասեռական ամուսնությունները: Այսպիսով՝ միջոցներ են ձեռնարկվել, որպեսզի խուսափեն այդ արարողությունը պսակադրություն որակելուց:

Զույգերը պաշտոնապես ամուսիններ չեն համարվում, սակայն օրհնություն են ստացել բողոքական հոգեւորականների կողմից, որոնք այդ նպատակով հատուկ Հավանա էին ժամանել ԱՄՆ-ից եւ Կանադայից, փոխանցում է Lenta.ru-ն:

Միջոցառումից հետո Հավանայի գլխավոր փողոցներից մեկով գեյ շքերթ է անցել, որին մասնակցել է շուրջ 1000 մարդ: