Առողջապահության համաշխարհային կազմակերպությունն առաջարկել է հրաժարվել հիվանդությունների անուններից, որոնք կոչվել են կենդանիների անուններով:

Կազմակերպությունը կարծում է, որ խոզի գրիպը, կապկի ծաղկախտը, թռչնի գրիպը եւ նման այլ անունները վիրավորական են կենդանիների համար, ավելին՝ կարող են դառնալ նրանց դեմ ավելորդ բռնություն կիրառելու պատճառ, գրում է RT Russian-ը:

ԱՀԿ-ն անհանգստացած է նաեւ այն հանգամանքից, որ որոշ հիվանդություններ կոչվել են երկրների անուններով, օրինակ՝ իսպանական գրիպն ու գերմանական կարմրուկը: Կազմակերպության կարծիքով՝ դա վատ է անդրադառնում զբոսաշրջության վրա: