Լոնդոնի թագավորական թատրոնում մայիսի 10-ին կկայանա հեռուստաընկերության ոլորտում BAFTA-ի մրցանակաբաշխության արարողությունը: Մրցանակի հիմնական հավակնորդը «Շերլոկ» բազմասերիանոց ֆիլմում Շերլոկ Հոլմսի դերակատար Բենեդիկտք Քեմբերբեչն է, գրում է vsamolete.org-ը:

BAFTA մրցանակի մեկ այլ թեկնածու է Օլիվիա Քոլմանը («Բլեքի գրախանութը») եւ դերասան Հյու Բոնեվիլը («Դաունթոնի աբբայությունը»): Այլ անվանակարգերում ներկայացված են ժամանցային ծրագրեր, ինչպես օրինակ «Ձայնը», ինչպես նաեւ BBC-ի, ITV News-ի, Sky News-ի տեղեկատվական եւ վավերագրական սյուժեները:

Մի քանի բրիտանական ժապավեններ, ինչպես օրինակ«Շերլոկը» եւ «Գահերի խաղը» կարող են արժանանալ Radio Times Audience Award-ի սահմանած հանդիսատեսի համակրանք մրցանակին: