ԱՄՆ Փենսիլվանիա նահանգի Էլվուդ Սիթի քաղաքի բնակիչ Միշել Հոլը 6 կգ քաշով երեխա է լույս աշխարհ բերել: Ծնողները երեխային տվել են Այզեք անունը, գրում է AmericaRU.com-ը:

Երեխան լույս աշխարհ է եկել կեսարյան հատումով եւ պլանավորված ժամկետից մեկ շաբաթ շուտ: Բժիշկները որոշել էին երեխային դուրս բերել մոր արգանդից, քանի որ նրա չափը կրկնակի գերազանցում էր նորածին երեխաների չափի նորման:

Երեխայի հայրը նշել է, որ իրենք ստիպված են դեն նետել գնած հագուստը, քանի որ Այզեքին հիմա անհրաժեշտ է 6 ամսական երեխայի հագուստ: