Գերմանացի ավտոարշավորդ Միխայել Շումախերի մենեջեր Սաբինա Քեմը հայտնել է, որ Ֆորմուլա 1-ի աշխարհի 7-ակի չեմպիոնի առողջական վիճակը բարելավվել է:

«Թեթեւակի առաջընթաց կա, սակայն մեզ դեռ երկար ճանապարհ է սպասում», -մեջբերում է Քեմի խոսքը ՏԱՍՍ-ը:

2013թ. դեկտեմբերին կոմայի մեջ հայտնված Շումախերը ուշքի էր եկել 2014թ. հունիսի 16-ին:

Սեպտեմբերին նա դուրս էր գրվել Լոզանի հիվանդանոցից եւ այս պահին շարունակում է բուժման կուրս անցնել տանը: