Ֆրանսիացի գիտնականները կարողացել են լաբորատոր պայմաններում արհեստական սերմնահեղուկ ստեղծել: Այս մասին հայտարարել են Kallistem ընկերության ներկայացուցիչները, փոխանցում է Lenta.ru-ն՝ The Independent-ի հղումով:

Ընկերությունում հայտարարել են, որ իրենց հաջողվել է մարդու ամորձիներից բիոպսիայի միջոցով վերցրած ցողունային բջիջներից մարդու լիարժեք սերմնահեղուկ ստանալ:

Նախկինում այս փորձարկումը հաջողությամբ իրականացվել էր մկների վրա: Ներկայումս բժիշկները ստուգում են նախակլինիկական փորձարկումների անվտանգությունը, իսկ 2017թ. նրանք խոստանում են, որ լույս աշխարհ կգա անպտուղ տղամարդու առաջին երեխան: