ՌԴ Կազան քաղաքում մարդատար մեքենան մխրճվել է Հաղթանակի 70-ամյակի առթիվ հրավառությունից հետո տուն վերադարձող մարդկանց բազմության մեջ: Միջադեպի հետեւանքով զոհվել է 7-ամյա մի աղջիկ: Վիրավորվել է 5 մարդ, որոնց թվում՝ 2 երեխա: Վիրավորները հոսպիտալացվել են:
Երեխաների վիճակը գնահատվում է միջին ծանրության: Մեկ մարդու վիճակը ծանր է, իսկ մյուս երկուսի կյանքին վտանգ չի սպառնում, հայտնում է NTV-ն:





























