Եմենում խփվել է մարոկկական F-16 ինքնաթիռը, որը մասնակցում էր ռազմական գործողություններին Սաուդյան Արաբիայի գլխավորած կոալիցիայի կազմում։ Այդ մասին հաղորդում է Reuters-ը՝ վկայակոչելով թագավորական զինված ուժերի հաղորդագրությունը։

Նույն էսկադրիլյայից մեկ այլ ինքնաթիռի օդաչու հայտնել է, թե չի տեսել, արդյոք օդաչուն կարողացել է կատապուլտվել, թե ոչ։

Կործանիչը խփվել է երեկ երեկոյան, այլ մանրամասներ չեն հաղորդվում։