Նյու Յորքից 50 կմ հեռավորության վրա գտնվող Indian Point ատոմակայանում վթարից հետո տրանսֆորմատորային յուղի մեծ քանակություն է թափվել Հուդզոնը գետը։ Այդ մասին հայտնել է Նյու Յորքի նահանգապետ Էնդրյու Քուոմոն, հաղորդում է Associated Press-ը։

«Կասկած չկա, որ յուղը թափվել է Հուդզոնը։ Չգիտենք, թե որքան»,- ասել է նա։ Քուոմոն կիրակի անձամբ է այցելել վթարի վայր։ Նրա տեղեկություններով, ջրատարածքի մաքրումը կտեւի առնվազն երկու օր։

Նահանգապետը նաեւ նշել է, թե վերջին շրջանում Indian Point ատոմակայանի հետ մի քանի անհասկանալի դեպքեր են կատարվել։