Ճապոնիայում տուրիստական ավտոբուսի մասնակցությամբ ավտովթարի հետեւանքով ավելի քան 30 մարդ է հոսպիտալացվել։ Այս մասին գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով Յամանասի պրեֆեկտուրայի ոստիկանությանը։

Հրշեջ ծառայության տեղեկություններով, որը Ճապոնիայում ենթակա է շտապ օգնությանը, վիրավորներից կեսի մոտ թեթեւ վնասվածքներ են ախտորոշվել։ Մյուսների առողջական վիճակի մասին ոչինչ հայտնի չէ։ Վթարի պատճառները պարզվում են։