Ինդոնեզիայի փրկարար ծառայությունը երկրի արեւմտյան ափամերձ հատվածներում նավարկող մակույկից փրկել է Մյանմարից եւ Բանգլադեշից ժամանած 400 ներգաղթյալների։ Այս մասին հայտնում են տեղական իշխանությունները։
«Մեր որոնողափրկարարական թիմերը Մյանմարից եւ Բանգլադեշից ավելի քան 400 ներգաղթյալներ տեղափոխող նավակ էին հայտնաբերել Աչեխ նահանգի առափնյա հատվածներում»,- հայտարարել էր փրկարարական գործողության ղեկավարը։
AFP-ի տեղեկություններով՝ իշխանությունները կարծում են, որ Ինդոնեզիայի ափերի մոտ է գտնվում ներգաղթյալների եւս մեկ նավ, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։





























