Կոլումբիայում ռազմական ուղղաթիռ է կործանվել։ Ավիավթարի հետեւանքով զոհվել է 4 մարդ, եւս 2-ը վիրավորվել են։ Այս մասին տեղեկացնում է Lenta-ն՝ վկայակոչելով երկրի Պաշտպանության նախարարությանը։

Միջադեպը տեղի էր ունեցել Մետա դեպարտամենտում մայիսի 10-ին։ Ազգային զինված ուժերին պատկանող ամերիկյան արտադրության Black Hawk UH-60L ուղղաթիռը վայր է ընկել Լա Ուրիբե քաղաքից 21 կմ հեռավորության վրա։

Վթարի պատճառը ենթադրաբար տեխնիկական անսարքությունն է եղել։

Վթարից զոհվել են օդաչուն, անձնակազմի մեկ անդամ եւ 2 զինծառայող։