Մեքսիկայի հյուսիս-արեւելքում երկու ավտոբուսների բախումից մահացել է 8 մարդ, եւս 44-ը վիրավորվել են։ Այս մասին գրում է Reuters-ը՝ վկայակոչելով տեղական իշխանություններին։
Վթարը տեղի է ունեցել Տամաուլիպաս նահանգում։ Վիրավորներից 26-ի վիճակը գնահատվում է կայուն ծանր։ Եվս 18 մարդ թեթեւ վնասվածքներ են ստացել։
Միջադեպի պատճառները պարզվում են, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն։





























