Մալայզիայի ՌՕՈւ-ն դադարեցրել է Airbus A400M-ի չվերթները այն բանից հետո, երբ իսպանական Սեւիլիայում կործանվել էր Airbus A400M օդանավը, գրում է Reuters-ը։
Ավելի վաղ Գերմանիայի, Թուրքիայի եւ Մեծ Բրիտանիայի ՌՕՈւ-ն որոշում էր կայացրել ժամանակավորապես դադարեցնել իրենց Airbus A400M ինքնաթիռների չվերթները։
Airbus A400M-ը կործանվել էր մայիսի 9-ին՝ Սեւիլիայի օդանավակայանից թռիչք իրականացնելուց մեկ րոպե անց։
Օդանավում կար 6 մարդ, որից 4-ը մահացել էր։ Իսպանիայի իրավապահները Airbus Defence and Space ընկերության մասնագետների հետ հետաքննում են ավիավթարը։





























