Լիբիայի զինծառայողները կրակ են արձակել թուրքական բեռնատար նավի ուղղությամբ այն բանից հետո, երբ նախազգուշացրել են չմոտենալ Դերնա արեւելյան նավահանգստին, որը գտնվում է իսլամիստ գրոհայինների հսկողության տակ։ Այս մասին հայտարարել է Լիբիայի ԶՈւ ներկայացուցիչ Մուհամմեդ Հեջազին։

Ավելի վաղ Թուրքիայի ԱԳՆ-ն հայտնել էր, Լիբիայի ափերին Թոբրուք նավահագստին  մոտենալու փորձ կատարելիս կրակ են արձակել թուրքական բեռնատար նավի վրա։Կրակահերթից հետո բեռնատարի վրա հարձակում են իրականացրել նաեւ օդից։ Նավի 3-րդ սպան զոհվել է, անձնակազմի մի քանի անդամ վիրավորվել են։ Պաշտոնական Անկարան հայտարարել է, որ հարձակման պահին նավը եղել է միջազգային ծովային տարածքում։

Լիբիական զինվորական հրամանատարության աղբյուրները հայտնում են, որ կրակահերթից հետո նավը հրդեհվել է եւ քարշակով տեղափոխվել Թոբրուք նավահանգիստ։