Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կողմից Իզմիրում կազմակերպված հանրահավաքը սակավաթիվ է անցել, ինչը մեծ արձագանք է գտել թուրքական մամուլում։
Թուրքական Sozcu պարբերականի փոխանցմամբ՝ 2014-ին իշխող կուսակցությունը կարողացել էր Իզմիրում կազմակերպված հանրահավաքին մեծ մասնակցություն ապահովել, սակայն այս անգամ բոլոր ջանքերը գործադրելով չեն կարողացել մի մարզադաշտ լցնել։
Նշվում է, որ Իզմիրի 70 հազարանոց մարզադաշտում կազմակերպված հանրահավաքը մարդկանց սակավության հետեւանքով սկսվել է 1 ժամ ուշացումով։ Մարզադաշտում հազիվ հավաքվել են 10 հազար քաղաքացիներ։





























