Հանրապետության տարածքում մայիսի 12-ին ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում սպասվում է անձրեւ եւ ամպրոպ, հնարավոր է կարկուտ։ Ամպրոպի ժամանակ սպասվում է հարավ-արեւմտյան քամու ուժգնացում` 15-20մ/վրկ։

«Հայպետհիդրոմետ»-ից NEWS.am-ին հայտնում են, որ Երեւանում մայիսի 12-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրեւ եւ ամպրոպ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 15-20մ/վրկ արագությամբ: Գիշերը մայրաքաղաքում կլինի +10+12, իսկ վաղը ցերեկը՝ +20+22 աստիճան տաքություն։

Օդի ջերմաստիճանը մարզերում.

Շիրակում՝ գիշերը՝ +2+7, ցերեկը՝ +10+15,

Կոտայքում՝ գիշերը՝ +2+7, ցերեկը՝ +10+15,

Գեղարքունիքում՝ գիշերը՝ +2+7, ցերեկը՝ +10+15,

Լոռիում՝  գիշերը՝ +4+9, ցերեկը՝ +10+15,

Տավուշում՝ գիշերը՝ +8+12, ցերեկը՝ +12+16,

Արագածոտնի լեռներում՝ գիշերը՝ +2+7, ցերեկը՝ +10+15,

Արագածոտնի նախալեռներում՝ գիշերը՝ +8+11, ցերեկը՝ +17+20,

Արարատում՝ գիշերը՝ +9+12, ցերեկը՝ +19+22,

Արմավիրում՝ գիշերը՝ +9+12, ցերեկը՝ +19+22,

Վայոց ձորի լեռներում՝ գիշերը՝ +2+7, ցերեկը՝ +10+15,

Վայոց ձորի նախալեռներում՝ գիշերը՝ +9+12, ցերեկը՝ +19+22,

Սյունիքի հովիտներում՝ գիշերը՝ +12+15, ցերեկը՝ +19+24,

Սյունիքի նախալեռներում՝ գիշերը՝ +6+9, ցերեկը՝ +13+16,

Լեռնային Ղարաբաղում՝ գիշերը՝ +11+13, ցերեկը՝ +16+19: