Մեծ Բրիտանիայի արքայազն Հարին խոստովանել է, որ մտածում է սեփական երեխաներ ունենալու մասին, սակայն դեռեւս չի հանդիպել այն կնոջը, որը պատրաստ կլինի իր հետ կիսել թագավորական պատասխանատվության բեռը։

«Դա կլինի այն ժամանակ, երբ որ կլինի։ Իհարկե ես կցանկանայի հիմա երեխաներ ունենալ, սակայն դրա համար պետք է որոշակի ուղի անցնել»,- ասել է Հարին Sky News-ին տված հարցազրույցի ժամանակ։

Արքայազնը խոստովանել է, որ զինված ուժերը լքելու որոշումը իր համար բարդ էր, եւ ինքը դեռ չի որոշել թե ինչ է անելու պաշտոնաթող լինելուց հետո։

«Ես եւ եղբայրս զգում ենք, որ պետք է բոլորի նման աշխատենք եւ աշխատավարձ ստանանք»,- ասել է Հարին, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

Նա խոստովանել է, որ Ավստրալիայում ծառայության ժամանակ հնարավորություն չի ունեցել տեսնել, թե ինչպես են իր եղբայրն ու դքսուհի Քեյթը աշխարհին ցույց տալիս իրենց դստերը։ «Ես լուրեր չէի կարդում։ Վիլյամն ինձ ուղարկեց Շառլոտայի նկարները։ Այնպես եմ ուզում տեսնել նրան եւ գրկումս պահել»,- պատմել է արքայազն Հարին։