Հարավային Սուդանում ավելի քան 300 հազար մարդ առանց կենսական օգնության է մնացել տարածաշրջանում իրավիճակի անկայունության ֆոնին։ Այս մասին ասված է Հարավային Սուդանում ՄԱԿ հումանիտար օգնության համակարգող Թոբի Լանցերի հայտարարության մեջ։

Հարավային Սուդանում իրավիճակը շարունակում է անկայուն մնալ։ 2013թ. հանրապետության մայրաքաղաք Ջուբայում զինված բախումներ սկսվեցին այն բանից հետո, երբ նախագահ Սալվա Քիիրը հայտարարել էր, որ երկրում պետական հեղաշրջման փորձ է տեղի ունեցել։ Դրա հետեւանքով ծայր առած կոնֆլիկտը  հանգեցրեց բազմաթիվ զոհերի՝ 2011թ. Սուդանից անջատված Հարավային Սուդանը պետությունը կանգնեցնելով հումանիտար աղետի շեմին, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

Հայտարարության մեջ նշվում է, որ մարդասիրական կազմակերպությունները կվերադառնան, հենց որ նրանց համար անվտանգության միջոցառումներ ապահովվեն։