Վրաստանում Ազգային ժողովրդավարական ինստիտուտի անցկացրած հարցումների արդյունքում պարզվել է, որ հարցվածների 30 տոկոսը կարծում է, որ Ռուսաստանը մեծ ազդեցություն ունի Վրաստանի վրա։ 50 տոկոսը կարծում է, որ Ռուսաստանը որոշակի ազդեցություն ունի Վրաստանի վրա, եւ միայն 11 տոկոսն է կարծում, որ Ռուսաստանը առհասարակ ազդեցություն չունի Վրաստանի վրա։

Հարցին, թե որքանով է սպասելի, որ առաջիկա 2 տարիների ընթացքում Ռուսաստանի ազդեցությունը Վրաստանի վրա կմեծանա, 5 տոկոսը դա լիովին հնարավոր է համարում, 50 տոկոսը սպասելի է համարում, 14 տոկոսը նման աճ չի սպասում, եւս 2 տոկոսի համար դա բացարձակապես սպասելի չէ, գրում է «Գրուզիա Օնլայն»-ը։

Հարցվածների 43 տոկոսը գտնում է, որ Ռուսաստանը սպառնալիք է Վրաստանի համար։ 2014թ. ապրիլին այդպես էր կարծում հարցվածների 50 տոկոսը, իսկ 2012թ. նոյեմբերին՝ 25 տոկոսը։ 36 տոկոսը կարծում է, որ Ռուսաստանը սպառնալիք է ներկայացնում, սակայն այդ սպառնալիքը շատ են չափազանցնում։ 12 տոկոսն էլ կարծում է, որ Ռուսաստանը սպառնալիք չի ներկայացնում։

Հարցումն անց է կացվել 4360 մարդկանց շրջանում մարտի 27-ից ապրիլի 19-ը։