Սաուդյան Արաբիայի զինված ուժերը տեխնիկա են մոտեցնում Եմենի հետ սահմանին գտնվող Նաջրան քաղաքին, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով Al-Hadath սաուդյան հեռուստաալիքը։

Բանակում նման անհրաժեշտությունը բացատրել են հուսիների կողմից Նաջրանը գնդակոծելու հանգամանքով։ Հարձակման հետեւանքով զոհվել է Պակիստանի մեկ քաղաքացի։  Ավելի վաղ Սաուդյան թագավորը խոստացել էր փրկել Եմենի ժողովրդին «աղանդավորական խմբավորումներից»։