Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը մայիսի 11-ին աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել հանրապետության շրջվարչակազմերի ղեկավարների հետ` նվիրված գյուղատնտեսության ոլորտում իրականացվող աշխատանքներին:

 Հատուկ ուշադրություն է դարձվել հակահրդեհային միջոցառումների իրականացմանը:

Համապատասխան զեկույցները լսելուց հետո երկրի ղեկավարը կոնկրետ հանձնարարականներ է տվել շահագրգիռ մարմինների ղեկավարներին` աշխատանքների պատշաճ իրականացման ուղղությամբ:

Խորհրդակցությանը ներկա էին վարչապետ Արա Հարությունյանը, պաշտոնատար այլ անձինք: