ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրին Սոչի կատարվելիք այցի շրջանակներում հանդիպումներ կունենա ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Այս մասին տեղեկացնում է Պետդեպի պաշտոնական կայքը։

Բացի այդ պետքարտուղարը մայիսի 12-ին կհանդիպի ռուս արտգործնախարար Սերգեյ Լավրովի եւ այլ պաշտոնյաների հետ։ Քննարկվելու են երկկողմ օրակարգային հարցերը եւ տարածաշրջանային խնդիրները, ինչպես Սիրիան, Իրաքը եւ Ուկրաինան։