Մոնակոյում կայացել է գահաժառանգ արքայազն Ժակի եւ արքայադուստր Գաբրիելայի առաջին պաշտոնական արարողությունը։ Իշխանության մայր տաճարում տեղի է ունեցել իշխան Ալբերտ 2-րդի երեխաների եւ նրա կնոջ՝ Շառլենի մկրտության արարողությունը, գրում է ՏԱՍՍ-ը։

Ժակ եւ Գաբրիելա երկվորյակները ծնվել էին 2014թ. դեկտեմբերի 10-ին։ Սա առաջին դեպքն է, երբ Մոնակոյի իշխող տոհմում երկվորյակներ են ծնվում, եւ երկուսից մեկին ընտրում են որպես գահաժառանգ։