Իսպանական Սեւիլիայում A400M ռազմական ինքնաթիռի կործանումից հետո Airbus ընկերության բաժնետոմսերի արժեքը նվազում է: Այս մասին հաղորդում է Associated Press-ը:

Բաժնետոմսերի գինը նվազել է 2%-ով՝ մինչեւ 62.14 եվրոյով: Նշվում է, որ ներկայում ավիաաղետի պատճառների հետաքննություն է անցկացվում:

Մինչ այդ, 2015 թվականի առաջին եռամսյակի արդյունքներով, Airbus-ի զուտ եկամուտը տարեկան կտրվածքով ավելացել էր 1.8 անգամ՝ կազմելով 792 մլն եվրո:

Airbus A400M-ի կործանման հետեւանքով օդանավի անձնակազմի 6 անդամներից 4-ը զոհվել են: