Վրոցլավի մշակութային կենտրոնում Հայոց ցեղասպանության մասին ֆիլմեր են ցուցադրվում: Լեհական ուսանողական Dla Studenta կայքի փոխանցմամբ, ցուցադրություններն անցկացվելու են չորեքշաբթի օրերին, մուտքն ազատ է:

Մայիսի 6-ին ցուցադրվել է առաջին ֆիլմը՝ ֆրանսիահայ ռեժիսոր Սերժ Ավետիքյանի «Շների կղզին», որը 2010 թվականին Կաննում «Ոսկե արմավենու ճյուղի» է արժանացել: Նույն օրը ցուցադրվել է նաեւ շվեդահայ ռեժիսոր Սյուզան Խարդալյանի «Ատում եմ շներին» փաստագրական ֆիլմը: Իսկ մայիսի 13-ին հանդիսատեսի ուշադրությանը կներկայացվի Խարդալյանի եւս մեկ ֆիլմ՝ «Տատիկիս դաջվածքները»:

Մայիսի 20-ին եւ 27-ին կցուցադրվի Մայքլ Հակոբյանի «Վկաները» եռագրությունից երկու ֆիլմ:

«Մայիսի 20-ին ցուցադրվելիք «Ձայներ լճից» ժապավենն առաջին լիամետրաժ փաստագրական ֆիլմն է Հայոց ցեղասպանության մասին, 25-ամյա աշխատանքի արդյունք»,- նշել է ուսանողական կայքը: