Նյու Յորքում Christie's աճուրդի ժամանակ Ալբերտո Ջակոմետիի «Մատնացույց անող մարդը» արձանը վաճառվել է ռեկորդային 141.285 մլն դոլարով։ Այս մասին տեղեկացնում է աճուրդի պաշտոնական կայքը։
Սա երբեւէ աճուրդներում արձանի համար վճարված ամենաբարձր գինն է։
180 սմ բարձրություն ունեցող արձանը ստեղծվել է 1947թ. շվեյցարացի քանդակագործի կողմից, գրում է Gazeta-ն։
Նախկինում Ջակոմետիի ամենաթանկ արձանը համարվում էր «Քայլող մարդը I»-ը, որը 2010թ. վաճառվել էր 104 մլն դոլարով։





























